Արման Հովհաննիսյանի 41–ամյակն ԱՄՆ–ում և Արմենչիկի, Նորոյի ու մյուսների անակնկալը նրան


Սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը  ուրախ առիթների համ ու հոտն է համարվում և առանց նրա սիրված երգերի խնջույքը կարծես կիսատ է։ Սիրված երգիչն  այսօր իր քառասունմեկ ամյակն է տոնել։ Արմանին սկսել են շնորհավորել կեսգիշերից սկսած։

Ընկերները նրան անակնկալ են մատուցել և տորթով կեսգիշերին այցելել նրա բնակարան։ Ընկերները ուրախացրել են նրան և երգեր նվիրել,  նաև կատարել են  իր իսկ երգացանկից «Օրեր, օրեր, կյանքիս օրեր․․․» երգը։

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հայտնի փառքի ծառուղում բացվել է երգչի աստղը։ Այս պահին Արմանը գտնվում է Ամերիկայում։ Վերջին շրջանում չեն դադարում այն խոսակցությունները, որ երգիչը մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։

Սակայն Արման Հովհաննիսյանի մենեջերը մշտապես հերքում է  նմանօրինակ լուրերը՝ նշելով, որ երգիչը գտնվում է Ամերիկայում աշխատանքի բերումով։ Եվ նրա բնակության վայրը Հայաստանն է։

Երգչին ջերմագին շնորհավորանքներ են հղել նաև նրա  երկրպագուները և հանդես եկել անկեղծ բարեմաղթանքներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!