Արա Գևորգյանը շահել է Ադրբեջանի դեմ հարուցված դատը


Շատերն ժամանակին անհամգստացրեց և բարկացրեց այն փաստը, որ ադրբեջանական միջավայրում բավականին հաճախ հնչում է մեր սիրելի կոմպոզիտոր Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» ստեղծագործությունը։

Մտահոգիչ ու բարկացնող էր հատկապես այն հանգամանքը, որ ադրբեջանիցները երաժշտությունը իրենց բնորոշ կերպով ներկայացնում էին որպես ադրբեջանական ստեղծագործություն։

Ավելին, նրանք դա ներկայացնում էին որպես ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովի ստեղծագործություններից մեկը։

Այս իրողության հանդեպ անտարբեր չի մնացել երաժշտության իրական հեղինակը՝ տաղանդավոր կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ով դատական գործ է հարուցել հարևան երկր նկատմամբ։

Բոլորովին վերջերս միջազգային դատարանը, քննելով հայկական կողմի ներկայացուցիչ Արա Գևորգյանի ներկայացրած հայտը, որոշում է կայացրել այն բավարարել հօգուտ հայկական կողմի՝ Արա Գևորգյանի՝ հաստատելով փաստը, որ վիճելի «Արցախ» ստեղծագործությունը պատկանում է ոչ թե Ֆիքրեթ Ամիրովին, այլ Արա Գևորգյանին։

Այս լուրն իր սոցհարթակում ներկայացրել է անձամբ կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Երաժիշտն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին։ Նա այդ ստեղծագործությունը գրել է 1997 թվականին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!