«‎Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն»․ 15-ամյա տղա է մահացել


«Նոա» ֆուտբոլային ակումբը ցավալի տեղեկատվություն է հայտնում։ Ակադեմիայում երիտասարդ կյանքի կորուստ է տեղի ունեցել։

Նրանք համացանցաին իրենց հարթակում հայտնում են, որ կյանքից հեռացել է ակումբի տասնհինգամյա սանը։ Տղան Կարեն Խաչատրյանն է, ում կյանքը խլել է ավտովթարը։

Այն տեղի է ունեցել գիշերը՝ Արմավիրի մարզում։ Համացանցային հարթակներում տարածվում էր նշված ավտովթարի մասին տեղեկատվությունը, սակայն միայն հիմա պարզ դարձավ, որ այդ մեքենայում է գտնվել նաև Կարենը։

Մեքենան եղել է Opel մակնիշի։ Այն վարել է տասնյոթամյա երիտասարդ։ Մեքենան գլխիվայր հատնվել է ջրատարում, որն էլ տասնհինգամյա ուղևորի մահվան պատճառն է դարձել։ «Նոա» ֆուտբոլային ակումբը իր խորին ցավակցություն է հայտնել իր սանի մահվան համար և վշտակցել Կարենի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ «‎Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն»‎,- գրել է ֆուտբոլային ակումբը։

Միանում ենք ցավակցություններին և վշտակցում երիտասարդ տղայի հարազատներին և բոլոր մտերիմներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!