Անչափ համեղ ընթրիք սմբուկով․ աներևակայելի համ վրացական խոհանոցից


Ինչպես շատերին է հայտնի, սմբուկը բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված բանջարեղեն է։ Սակայն, եթե հոգնել ենք սմբուկով նույնանման ուտեստներից, ապա կարող եք օգտվել վարը ներկայացված բաղադրատոմից և հյուրասիրել ու համտեսել սմբուկը նորովի։ Հավատացեք՝ այն բոլորին դուր կգա։ Այս բաղադրատոմսը վրացական խոհանոցից է։

Անհրաժեշտ է՝

Սմբուկ (խոշոր)- 3 հ

Հավկիթ — 2 հ․

Բուսայուղ  — 1 ճ․գ․

Միջուկի համար՝

Ընկույզ — 60 գ

Ջուր — 100 մլ

Կաթնաշոռ — 100 գ

Դեղնուց — 1 հ․

Մանանեխ — 0,5 թ․գ․

Սխտոր — 3 ատամիկ

Սոխ — 1/4 մաս

Կիտրոնի հյութ — 2 ճ․գ․

Համեմ — 50 գ

Սունելի — 0,5 թ․գ․

Աղ՝ ըստ ճաշակի

Սմբուկը կտրատել օղականման և  աղաջրի մեջ դնել։ 30 ր անց թափել աղաջուրը։ Մինչ կանցնի 30 րոպեն, պատրաստեք ընկուզային միջուկը։ Ջուրը, ընկույզը, կիտրոնի հյութը, սոխը, սխտորը և համեմը բլենդերով հարել։

Առանձին տարայի մեջ կաթնաշոռը, դեղնուցը, մանանեխը, 0,5 թ․գ․ կիտրոնի հյութը և աղը, սունելին անցկացնել բլենդերով, որից հետո միացնել ընկուզային միջուկին, լավ խառնել և պահել սառնարանում 30 ր։ Մինչ այդ 2 հավկիթը լավ հարել և կլոր կտրատած սմբուկները պատել ձվով, թողնել 20 ր, որից հետո բուսայուղի մեջ տապակել երկու կողմից։

Ավելորդ յուղից ազատվել անձեռոցիկի օգնությամբ։ Տապակած սմբուկների վրա դնել միջուկը և ծածկել այնպես, ինչպես պատկերված է լուսանկարներում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!