Անչափ համեղ գլազուր, որ պատրաստվում է երկու րոպեում


Այս գլազուրը շատ հեշտ և հարմար է պատրաստել տորթի համար՝ ծորացնելուց հետո  ընդամենը 5 վայրկյանում  չորանում է, իսկ կտրելիս չի կոտրվում:

Բաղադրությունը `

Փոշի կաթ — 4 ճ/գդ

Խտացրած կաթ — 6-8ճ/գդ

Կիտրոնի հյութ — 2 թ/գդ

Պատրաստման եղանակը՝

Մի ամանի մեջ լցնել  կաթի փոշին, այնուհետև հարկավոր է  ավելացնել  խտացրած կաթը  և կիտրոնի հյութ: Անհրաժեշտ է այս բոլոր բաղադրիչները խառնել: Եթե տեսնում եք, որ   չափազանց հաստ է ստացվել կարող եք  ավելացնել   խտացրած կաթ:

Վերջնական տեսքւ բերելու համար ստացված զանգվածին տալիս եք  Ձեզ անհրաժեշտ խտությունը:  Գլազուրը  պատրաստ է: Այն պետք է անմիջապես լցնել տորթի վրա, քանի դեռ չի հասցրել չորանալ:

Մանրամասները կարող եք տեսնել տեսանյութում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!