Անմահական տորթի յուրահատուկ բաղադրատոմս․Ընկույզով թխվածք «Արջուկ»


Թխվածքը, որն առաջարկում ենք ձեզ, կոչվում է ընկույզով թխվածք «Արջուկ», որի համը նույնքան համով և հետաքրքրական է, որքան նրա ավանումը։ Պատրաստման գործընթացը իրենից դժվարություն չի ներկայացնում։ Պատրաստեք և վայելեք ընտանեկան ջերմ մթնոլորտում այս անչափ համեղ ու փափուկ տորթը։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Շաքարավազ — 1,5 բաժակ

Հավկիթ — 3 հ․

Կարագ — 200 գ

Մեկ պտղունց վանիլ

Քացախ — 1 ճ․գ․

Սոդա — 1 թ․ գ․

Ալյուր — 3 բաժ․

Մանրացված ընկույզ — 300 գ

Ջնարակի համար՝

Կակաո — 2 ճ․ գ․

Շաքարավազ — 250 գ

Կաթ — 0,5 բաժակ

Կարագ — 100 գ

Մի քանի ընկույզ զարդարելու համար

Խմորի պատրաստումը կպահանջի կիրառել 2 տարա։ Առաջինի մեջ լցնել 1 բաժ․ շաքարավազ (բաժակի տարողությունը 250 մլ է), երկրորդում՝ 0,5 բաժ․ շաքարավազ։ 1 բաժ․ շաքարավազի վրա լցնել դեղնուցը, իսկ մյուսում՝ սպիտակուցը։ Դեղնուցային զանգվածը գդալով հարել, ավելացնել փափկեցված կարագը և խառնել մինչ կստացվի համասեռ զանգված, լցնել վանիլինը։ Սոդան հանգցնել քացախով և միախառնել ստացված զանգվածին։ Մաղով անցկացված ալյուրը լցնել քիչ-քիչ։

Հունցել ձիգ խմոր։ Բաժանել երեք գնդի, յուրաքանչյուրը բացել գրտնակով , տեղափոխելձևամանի մեջ, լցնել կրեմի կեսը (կրեմ՝ սպիտակուցային զանգվածը հարել մինչ ծավալը երեք անգամ կմեծանա, լցնել ընկույզ և միախառնել), հավասարեցնել և կրեմի վրա փռել խմորի մյուս մասը՝ գրտնակով բացած, վրան լցնել կրեմի մյուս մասը և ծածկել խմորի երրորդ մասով։

Թխել 180 աստիճան ջեռոցում՝ մոտավորապես երեսուն ր․, որից հետո տորթը շրջել հակառակ ուղղությամբ և հովանալուց հետո վրան լցնել ջնարակը(ջնարակ՝ նախատեսված բաղադրամասերը միախառնել,եփել քսան ր․, անջատել և ավելացնել կարագը, ճիշտ կլինի օգտագործել հովացրած) և ձևավորել ամբողջական ընկույզներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!