Անմահական ուտեստ ձվով և լոլիկով․ պատրաստվում է հաշված րոպեներում


Ամառը տարվա ժամանակահատվածն է, երբ ցանկություն կա թեթև ուտել, սակայն ուտեստի հետ միասին այն պետք է վիտամիններով հարուստ լինի։

Առաջարկում ենք անհավանական համային հատկանիշներով օժտված և նույնքան էլ գեղեցիկ տեսքով թեթև ուտեստ, որը աչք է շոյում։ Հասանելի բաղադրիչներ, որոնք ամեն օր կարող են լինել սառնարանում

Պատրաստման համար անհրաժեշտ կլինի`

Լոլիկ — 3 միջին չափի

Հավկիթ — 3 հ.

Կանաչ սոխ — մի քանի ճյուղ

Պանիր Մոցարելլա — 50 գ

Մայոնեզ — 50 գ

Աղ, պղպեղ` ըստ ճաշակի

Լոլիկի վերին հատվածը կտրել այնպես, ինչպես պատկերված է նկարում, հեռացնել միջուկը։ Լոլիկի մեջ լցնել մանր կտրատած կանաչ սոխ, ապա դնել մի կտոր պանիր, մեկ հավկիթ, մայոնեզ, ավելացնել աղ, պղպեղ և վրան լցնել առատ քերած պանիր։

Դասավորել բուսայուղով պատած ձևամանի մեջ։ Պատրաստել 200° տաքացված ջեռոցում 25 րոպե։ Ձվային աղցանը հավատացնում ենք անչափ համով է ստացվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!