Անդամահատված հերոսի ձեռքը Զինվորի տանը վերականգնել են․ ահա, թե ինչպիսի տեսք ունի ժամանակակից բիոնիկ պրոթեզը


44-օյա դաժան օրերի հետևանքները մենք ամեն ժամ զգում ու ապրում ենք։ Մեր շուրջն ապրում են հերոսներ, որոնք հաղթահարելով բոլոր դժվարությունները և շարունակելով կրել դժվարություններ՝ ապրում են։

Իսկ նրանց անմահացած ընկերների կյանքն ասես օդում թաթախված լինի և մեր յուրաքանչյուր հայանպաստ քայլերում։ Բազմաթիվ տղաներ առաջնագծից վերադարձան՝ այնտեղ թողնելով ոտքը, ձեռքը։

Որքան էլ դաժան է հնչում այս ամենը, բայց իրականությունը սա է և իրականությունից փախչել չի լինի։ Այս լուսանկարում մահը հաղթած Կարոն է։ Նա քսանվեց տարեկան է։ Պատերազմի երկրորդ օրը նա արդեն առաջնագծում էր  և ակտիվ մասնակցում էր Հադրութի պաշտպանական մարտերին։

Կարոն կորցրել է աջ ձեռքը։ Վիրավորումը ստացել էր անօդաչուի հարվածից։ Նրա համար բիոնիկ պրոթեզ է պատրաստվել։ Ժամանակակից պրոթեզը պատրաստվել է Զինվորի տանը։

Սկզբում այն կարծես չէր ենթարկվում տղային, մի փոքր բարդ էր, սակայն Կարոն դանդաղ, բայց սկսում է կառավարել այն։ Պրոթեզը օգնում է  տղային կենցաղում լինել ավելի ինքնուրույն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!