Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և նախկին ամուսնու՝ Հայկոյի հետ ունեցած ներկայիս հարաբերությունների մասին


Երգչուհի, հագուստի մոդելավորող Անահիտ Սիմոնյանը անկեղծ զրույց է ունեցել։ Նա պատմել է, որ պատերազմից հետո շատ բաներ է սկսել արժևորել իր կյանքում։ Նշում է, որ հասկացավ, թե ինչ բան է ունենալ ամեն ինչ և միևնույն ժամանակ չունենալ ոչինչ։

Երգչուհին կյանքն ապրում է իր բանաձևով, այն է՝ երբեք չափսոսալ ոչնչի համար, ամեն օր աշխատել լինել ավելի լավը և ապրել ներկայով։ Նշել է, որ ամենկարևորը ներդաշնակությունն է սեփական անձի հետ։

Իր կյանքի գրավականը իր որդին է և իր հարազատները, որոնցով միշտ շրջապատված է։ Որդին՝ Արմանը, վստահում է թե՛ հայրիկին, թե՛ մայրիկին։ Անահիտը պատմել է, որ Հայկոյի հետ ամեն բան անում են, որպեսզի Արմանը պառակտվածություն չզգա և  ավելորդ չլարվի։

Որդու հոգեբանական վիճակը ամեն ինչից վեր է ծնողների համար։ Նրանք անգամ հաճախել են հոգեբանի մոտ, ով ասել է, որ երեխան երջանիկ ու ներդաշնակ է։ «Կատարյալ հարաբերություններ ունենք։

Անգամ հիմա ավելի լավ է, քան առաջ էր»,- ասել է Անահիտը իր և նախկին ամուսնու՝ Հայկոյի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Զրույցի վերջում երգչուհին ընդգծել է, որ բաժանվելուց հետո հին կետին վերադառնալը համարում է սխալ որոշում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!