«Այս գանձը անհասկանալի պատճառներով ուսումնասիրողներին հասանելի չի եղել․․․»․ Արծրուն Հովհաննիսյանը ախիվային մի աշխատություն է հրապարակել


Արծրուն Հոհաննիսյանը համացանցում շարունակում է իր ատիվությունը։ Վերջին պատերազմի ավարտից հետո նա որոշ ժամանակով դադարեցրել էր սոցհարթակային իր ակտիվությունը։ Զինվորականի մոտ առաջ էին եկել առողջական որոշակի խնդիրներ և տևական ժամանակ նա զբաղված էր առողջության վերականգնմամբ։

Նրա շուրջ սուր քննադատության ալիք էր բարձրացել։ Այժմ նա կրկին ակտիվ է և շարունակում է հանրայնացնել որոշակի տեղեկություններ, տեսանյութեր, որտեղ մարտական գործողությունների վերաբերյալ անձամբ հայտնում է որոշակի տեղեկատվություն թույլատրելիի սահմաններում։

Նա մի քանի անգամ արդեն նշել է, որ վերջին պատերազմի վերաբերյալ սեփական ուսումնասիրություններն ու վերլուծություններն է կատարում և առաջիկայում այդ մասին գիրք կհրատարակի։

Այս ագամ զինվորականը մի տպագրած թուղթ  է հանրայնացրել, որի  վրա նշված է 1996 թվական։ Այն վերնագրված է «ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն Արաբական երկրների և Իսրայելի բաժին»։

Հանրայնացված լուսանկարին կից Արծրունը  գրել է․ «Այս գանձը անհասկանալի պատճառներով ուսումնասիրողներին հասանելի չի եղել։ Հիանալի գործ է արվել ժամանակին»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!