Այսօր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է


Անանյանը բնությունը զգում էր իր ամբողջ էությամբ։ Իհարկե, եթե մեծանում ես այնպիսի վայրում, որտեղ բնությունը դրախտ է ու դու դրա մասն ես, նորմալ է, երբ քեզ ու բնությանը չես տարանջատում։

Դիլիջանի գյուղերից մեկում  ծնված Վախթանգը ինքնակրթությամբ էր զբաղվում ու իրեն հենց բնությունն էր ուսուցիչ։ Կարելի է ասել Վախթանգը նոր ժանր ստեղծեց, որը կոչվում է արկածա-որսորդական։ Մինչ նա այդքան կենտրոնացում չկար դեպի այդ ժանրը, թեպետ արկածայինը բավականին սիրված էր, բայց կարդում էին արտասահմանյան հեղինակների որովհետև այդ ժանրում հայկականը չկար։

Վախթանգը հիմնադրեց ժանրը։  Վախթանգը գրել է այն ինչ տեսել է, իր պատմությունները իր կամ իր գյուղացիների մասին են, իր հարևանների հետ եղած դեպքերն են։ Վախթանգի ՝ Սևանի ափին ստեղծագործությունը ոչ միայն որպես պատմություն է հետաքրքիր, այլ նաև որպես լեզվական հարուստ գրվածք, հայերենի պերճաշուք շարադրանք։

Զարմանալի է, ինչքա՞ն լայնախոհ է Անանյանը, ով նույնիսկ ծխական դպրոցը չէր ավարտել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!