Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է


Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիլվա Կապուտիկյանի հարյուրերկուամյա տարեդարձն է: Բանաստեղծուհին արդեն տասնհինգ տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն մեզ հետ են և մեզ են ուղեկցում նրա գեղեցիկ բանաստեղծություններն ու իմաստուն խոհերը:

Բանաստեղծուհին ծնվել է Երևանում: Նրա ընտանիքը եկել էր Վանից: Հայրը խմբագրիչ էր, ով վաղ է մահանում խոլերայի պատճառով: Մայրը Սիլվային մեծացրել է միայնակ՝ փորձելով նրան անհոգ մանկություն ապահովել:

Սիլվա Կապուտիկյանը բավականին վաղ տարիքում է սկսել ստեղծագործել: Նրա ստեղծագործությունները շատ արագ ընդունվեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից: Բանաստեղծուհին ունի ստագրված բազմաթիվ բանաստեղծական գործեր, խոհեր և մտորումներ:

Սիլվա Կապուտիկյանը մեկ անգամ է ամուսնացել: Բոլորին է հայտնի Հ. Շիրազի և Ս. Կապուտիկյանի ամուսնական շատ կարճ կյանքի մասին:

Այս ամուսնությունից բանաստեղծուհին մեկ որդի է ունեցել, ով էլ հետագայում դարձել է մեծ հեղինակություն ձեռք բերած քանդակագործ, ով կերտել է նաև ծնողների քանդակները:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!