Այսօր Հայաստանում առաջին ձյունն է տեղացել․ Գագիկ Սուրենյանը ձմեռային տեսարանով տեսանյութ է հրապարակել․ ահա, թե որտեղ


Ինչքան էլ ամռան շունչն ու օրերը վայելելը հաճելի է ու կարծես անփոխարինելի, այնուամենայնիվ, մարդու ցանկութունները բնությունը հաշվի չի առնում և թելադրում է իր կանոնները։

Իսկ բնությունը երբեք չի սխալվում  և գիտի ինչպես, երբ և որտեղ պետք է յուրաքանչյուր եղանակ իրեն դրսևորի։ Եղանակներն արդեն ցրտել են և աշունն իր տիրապետության տակ է մտել։ Հայաստանում կան վայրեր, որտեղ ձմռան շունչն  արդեն զգացվում է՝ չնայած այն բանին, որ աշնան երկրորդ ամիսն է դեռ ընթանում և թվում է, թե ձմեռը դեռ հեռու է։

Օդերևութաբանության պետ Գագիկ  Սուրենյանը հանրությանը մշտապես տեղեկացնում է Հանրապետության ողջ տարածքում տիրող եղանակային կանխատեսումների մասին։

Այսօր Հայաստանի որոշ տեղերում առաջին ձյունն է տեղացել։ Սուրենյանը հերթական տեսանյութն է տեղադրել, որը արված է Վանաձորում։ Տեսանյութում երևում է ձմեռային իրական պատկեր՝ չնայած նրան, որ այսօր հոկտեմբերի վեցն է։

Ձյունը տեղում է առատ, մեծ փաթիլներով և նկատելի է ծառի ճյուղերի ձյունածածկը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!