Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու կյանքից


Այսօր՝ օգոստոսի տասնվեցին, Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է։ Երգչուհին այսօր կդառնար յոթանասուներկու տարեկան։ Տաղանդավոր արտիստուհին ծնվել է Երևանում։ Փոքրիկ աղջնակի մոտ երաժշտական բարձր տաղանդ է նկատում մայրը և որոշում կայացնում զբաղվել տաղանդավոր դստրիկով։

Էլվինան ընդունվում է երաժշտական դպրոց։ Նա ընդամենը 12 տարեկան էր, երբ մասնակցեց երաժշտական օլիմպիադայի և գրանցեց 1-ին հաղթանակը․ ներկաներն ուղղակի հիացած էին նրանով։ Էլվինան երգում էր Մարտին Վարդազարյանի ջազային քառյակում, որտեղ ընդունվել էր Մարտին Վարդազարյանի հրավերով։ Երիտասարդ երգչուհուն նկատում են նաև Ռոբերտ Ամիրխանյանը, Կոստանտին Օրբելյանը։

Էլվինան տիրապետում էր անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և իտալերենի, առնչվում համաշխարհային մշակույթի հետ։ Երգչուհու կյանքն ընդհատվեց հիսունվեց տարեկանում, Ամերիկայում, ուր վերջին տարիներին սկսել էր ծավալել գործունեությունը։ Նրա մահն առեղծվածային էր։

Պաշտոնապես մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Շաբաթներ անց Գլենդեյլի ոստիկանությունը հայտարարեց՝ երգչուհին իքնասպան է եղել։

Էլվինան ցանկացել էր, որ իրեն այրեն և մոխիրը հանձնեն օվկիանոսին։ Խնդրել էր հոգեհաց չկազմակերպել։ Շնորհավոր երկնային ծնունդդ, տաղանդավոր արտիստուհի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!