Այսօր Գրիշա Աղախանյանի ծննդյան օրն է


Գրիշա Աղախանյանը մեր հավերժ երիտասարդ արտիստներից է, ում կողքով, կարծես, ժամանակը աննկատ է անց կենում՝ չթողնելով տարիների հետք։

Նա երեկ բոլորել է ծննդյան հիսուներեք տարին։ Ինչպես հայտնի է, արտիստի տիկինը դերասանուհի Շողեր Թովմասյանն է։

Շողերը, որ ներկա պահին Ամերիկայում է և հաճախակի գրավիչ ու բաց լուսանկարներ է հանրայնացնում իր ինստագրամյան հարթակում, ամուսնու ծննդյան օրվա առիթով իր պատմություններում հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը։

Շողերն ամուսնուն մաղթել է, որ նա միշտ ջահել ու սիմպո մնալ՝ խոստանալով իր հետ նվեր բերել նրան։ Գրիշան ծնվել է Սոչիում, իսկ հիմնական ուսումնառությունը ստացել է Հայաստանում։

Նա երաժշտական կրթություն ունի։ Գրիշան, որ իրեն փորձել է տարբեր ասպարեզներում, ներկայումս ավելի հաճախ հանդես է գալիս որպես հաղորդավար։

Նա ունի նաև երգչի ու դերասանական փորձառություն։ Շողերի ու Գրիշայի որդին արդեն դպրոցական է։ Հայրը նրա հետ մեծ հույսեր է կապում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!