Այսօր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է


Այսօր մեր մեծ մտավորական, դսեղցի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը, ի պատիվ մեծն գրողի, նշանավորվում է նաև որպես գիրք նվիրելու օր։ Զարմանալի զուգադիպությամբ Թումանյանն ընդհանրապես չի սիրել գիրք նվիրել, քանի որ շատ է մտերմացել գրքերի հետ։

Նրա ընկերները հաճախ են պատմել, թե նա ինչ դժկամությամբ է ընկերներին զիջել իր գրքերը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ տալուց առաջ սոսնձել է որոշ էջեր, ինչն էլ հետագայում զվարճալի պատմության է վերածվել։

Տարիներ շարունակ Թումանյանը եղել ու շարունակում է մնալ հայկական մտքի ամենից բարձր դիրքերում՝ իր մարդկային պարզությամբ ու անմիջականությամբ հանդերձ։ Բազմաթիվ զավակներ ունեցած հայրը, հյուրընկալ ու հյուրասեր լոռեցին, սիրել է հավաքույթներ ու խնջույքներ կազմակերպել։

Թումանյանի զավակները, Մուշեղից բացի, բոլորն էլ ստացել են հայկական կրթություն։

Մուշեղը նախ ռուսական կրթություն է ստանու, ապա սովորում Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։ Եղբոր՝ Արտավազդի հետ Մուշեղը մասնակցում է պաշտպանական մարտերի։

Մուշեղն աքսորվում է, Արտավազդը զոհվում։ Զավոք, Թումանյանի զավակների կյանքը բավականին բարդ ընթացք է ունենում այնպես, ինչպես հոր կյանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!