Այսօր Արթուր Ութմազյանի ծննդյան օրն է


Այսօր Արթուր Ութմազյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Արթուրը 1948ին։ 1971ին ավարտել է Պետ համալսարանը՝ բանասիրական ֆակուլտետը։ 1968ից աշխատել է ԵԴԹ-ում որպես դերասան։ Հիշվող դերերից են եղել՝ Բրուտոս, Տիբալտ, Ռ․ Սևակ և այլ դերակատարումներ։

Արժանացել է ՀԹԳմ մեդալների։ Ութմազյանի այցեքարտերից է իր ձայնը, որը զրնգուն ու արտիստիկ է, հերոսական նոտաներով։

Այնտեղ ընդգծված է էմոցիոնալությունն ու երբեմն պաթետիկությունը, որը Ութմազյանի դեպքում վատ տոնի նշան որպես չի ընկալվում։

Դա տալիս է յուրահատուկ երանգ իրեն։Ութմազյանի դուստրը՝ Հրաչուհին ևս հաճախ է ներկայանում ասմունքով ու նաև ունենում է զուգահեռ ծրագրեր հոր հետ։

Նրանց «Մարդը ափի մեջ» պոետիկ-ներկայացումը երկար տարիներ է բեմում եղել։Ութմազյանի մայրը ևս ասմունքող էր ու մեծ ճանաչում ուներ։ Ութմազյանը շարունակում է խաղալ ԵԴԹ-ում և կերտում է  կարևորագույն դերեր, ի դեմս Մակբեթի, Հուլիոս Կեսարի և այլն։ Նա անխոնջ եռանդով ստեղծագործում է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!