Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրն է․ հիշենք ու մեծարենք Թումանյանին


1869 թվականի հենց այս օրը՝ փետրվարի տասնիննինին, լույս աշխարհ է եկավ մի փոքրիկ, ով հետագայում հայ գրականության մեջ շատ բան պիտի փոխեր։

Այդ փոքրիկը Հովհաննես Թումանյանն է, ով հայոց աշխարհն այնքան սիրեց և հայոց աշխարհին այնպիսի ստեղծագործություններ նվիրեց, որ դարավոր հայ ազգը դեռ դարեր շարունակ կընթերցի և կառաջնորդվի այդ գործերով։

Այդ գործերով դաստիարակվել և դեռ շարունակվում են դաստիարակվել հայ սերունդները։ Դրանք անփոխարինելի են։

Հովհաննես Թումանյանն այն անհատն է, ով բավարար կրթություն ստանալու հնարավորույուն ուղղակի չի ունեցել, սակայն նա այնքան է կարևորել ինքնակրթությունը և իր ողջ կյանքի ընթացքում զբաղվել է ինքնակրթությամբ և փայլել։

Հենց դա են վկայում մեծն բանաստեղծի աշխատանքներն ու ստեղծագործությունները։ Այսօր Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում միջոցառումներ են ընթանում կապված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա հետ։ Այսօր Թումանյանի 154-ամյակն է։ Շնորհավորում ենք մեծն բանաստեղծի երկնային ծնունդը , իսկ ընթերցողներին հորդորում շատ ընթերցել Թումանյան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!