«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը բացահայտել է ապագա երեխայի սեռը․ տեսնայութ


Դերասանուհի, երգչուհի Քրիստինե Եղոյանը ամիսներ առաջ ամուսնացել էր և շքեղ հարսանյաց հանդես կազմակերպել, որի մասին բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր էր հանրայնացնում և  ցույց տալիս դրվագներ  հեքիաթային հարսանիքից։

Հարսանյաց հանդեսից հետո զույգը մեկնել էր հանգստի։ Վերջին շրջանում անդադար խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Քրիստինան սպասում է առաջնեկին։

Սակայն նա ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում էր։ Եվ ահա այսօր Քրիստինան հանրայնացնում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զույգը բացահայտում երեխայի սեռը։

Տեսանյութում երևում է Քրիստինայի կլորիկացած փորիկը։ Նրան անչափ սազում է իր երջանիկ կարգավիճակը։ Զույգը դուստր է ունենալու։

Տեսանյութին կից Քրիստինան գրել է․ «Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»։ Քրիստինա Եղոյանի այս տեսանյութը հաճելի անակնկալ է եղել նրա երկրպագուների համար։ Նրանք ջերմ բարեմաղթանքներ են հղել երգչուհուն։ Տեսանյութը ներկայացնում ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!