Այսպիսի կարկանդակներ դուք դեռ չեք փորձել․ յուրահատուկ թե՛ տեսքով, թե՛ համով


Եթե սիրում եք կարկանդակներ, ապա կարկանդակի այս տեսակը նույնպես կհավանեք։ Առաջարկում ենք այն պատրաստել այս բաղադրատոմսով, որը թույլ կտա ստանալ յուրահատուկ համով, տեսքով և չկրկնվող կարկանդակներ և հավատացեք՝ այն կհավանանեն բոլորը։

Դրանք անչափ համեղ են ստացվում։ Վայելեք ձմռան ցուրտ օրերն այս համեղ , հագեցնող կարկանդակները մեկ բաժակ տաք թեյով։

Կարող եք մատուցել ճաշին, ընթրիքին։ Չնայած բանջարեղենային բաղադրությանը՝ հագեցնող ուտեստ է։

Մաղած ալյուրին ավելացնել շաքարավազ, աղ, բուսայուղ և փուլ առ փուլ, դանդաղորեն հավելել եռացող ջուրը, լավ խառնել, ստանալ փափուկ խմոր և 30 րոպեով դնել մի կողմ։

Այս ընթացքում պատրաստեք միջուկը։ Կաղամբը, գազարը և սոխը կտրատել, տապակել բուսայուղում, համեմել։ Հանգստացած խմորը բաժանել 16 մասերի, գրտնակով բացել, վրան դնել պատրաստի միջուկից և փաթաթել։

Պետք է ստանաք փոքրիկ ռուլետանման փաթաթուկներ։ Լուսանկարները կօգնեն ճիշտ կողմորոշվել։ Փաթաթած կարկանդակների վրա հարած հավկիթ քսել և շաղ տալ քունջութ։ Թխել 180 աստիճան ջեռոցում 30 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!