Ամառային, վիտամիններով գերհագեցած, անչափ թեթև աղցան


Ամռան տապին աղցաններն ամենահաճելի ուտեստներն են։ Առաջարկում ենք համով, օգտակարությամբ օժտված և դյուրին պատրաստման գործընթաց ունեցող աղցան, որը կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Տվյալ աղցանը վիտամիններով և միներալներով գերհագեցած ամառային աղցան է։

Անհրաժեշտ է՝

Տապակած սմբուկ — 2 հ․

Եփած սիսեռ — 1 հ․

Լոլիկ — 2 հ․

Սխտոր — 1 պճեղ

Կանաչ տերևնեւրով սոխ — 1-2 ճյուղ

Համեմ — 1-2 ճյուղ

Աղ, սև պղպեղ — ըստ ճաշակի

Մանրացված (չափն՝ ըստ ցանկության) բաղադրամասերը միախառնել, լցնել ձիթայուղ, լավ խառնել, ահա և վերջ, ամառային աղցանը պատրաստ է։ Խորհուրդ է տրվում լոլիկը աղցանին ավելացնել միայն մատուցելուց առաջ, քանի որ երկար մնալով աղցանի մեջ՝ կկորցնի թարմությունը և աղցանի համային հատկանիշները փոփոխության կենթարկվեն։

Խորհուրդ է տրվում սիսեռը խաշելիս շատ քանակությամբ եփել և ավելցուկը պահել սառնարանում, որպեսզի հարկ եղած ժամանակ անմիջապես կարողանաք օգտագործել։ Մեկ նկատառում ևս՝ սմբուկը տապակելուց հետո քամեք խոհանոցային անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղից խուսափելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!