Աղջիկները ֆուտբոլ են խաղում և կոտրում կարծրատիպեր․ հետաքրքիր մանրամասներ․ տեսանյութ


Ֆուտբոլն լայն տարածում գտած խաղերից է, որով զբաղվում են աղջիկները և տղաները։ Առավել փոքր հասակում այս սպորտային խաղը նախընտրում են գրեթե բոլորը, իսկ ավելի հասուն տարիքում՝ որպես սպորտ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերում են հիմնականում տղաները։

Խաղի սիրահարները հատուկ սեր են տածում խաղի հանդիպումների դիտմանը։ Երկրպագուները օրերով սպասում և պատրաստվում են հանդպումներին։

Ներկայացնում ենք, թե ինչպես են աղջիկները խաղում ֆուտբոլ և կոտրում կարծրատիպեր։ «Հինգ ամիս ա գնում եմ ֆուտբոլի, ինձ դուր ա գալիս ֆուտբոլը։

Սկզբից ծնողներս դեմ էին, բայց ընկերուհիներս, ովքեր մասնակցում էին, համոզեցին իմ ծնողներին», «Փոքրուց շատ եմ սիրել ֆուտբոլ», «Բոլորիս շրջապատում էլ լինում մարդիկ, որ ասում են՝ աղջիկը չի կարող ֆուտբոլ խաղալ։ Կարևորն այն է՝ կարողանանանք շրջանցել նման կարծրատիպը և զբաղվել ֆուտբոլով»,- նման պատասխաններ են տվել համայնքներում ֆուտբոլասեր աղջիկները, որոնք ուղղակի սիրահարված են խաղին և ոչինչ չի խանգարում նրանց ֆուտբոլ խաղալուն։

Հետաքրքական մանրամասներին ծանոթացեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!