Ալեն Սիմոնյանը մեկնել է հանգստի, որտեղից կնոջ հետ լուսանկար է հրապարակել․ մանրամասներ


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկար ճանապարհ է անցել իր վաղեմի ընկեր, իսկ այժմ արդեն ղեկավար և քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Վերջին շրջանում նրա անձի շուրջ հետաքրքրությունները և, իհարկե, քննադատություններն է՛լ ավելի սրվեցին՝ կապված ԱԺ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

Սիմոնյանն այս շրջանում երկրում չէ։ ԱԺ նախագահը որոշել է փոքր-ինչ հանգիստ առնել։ Նա երեքօրյա հանգստի է մեկնել Հունաստան։ Քաղաքական գործիչը հանգիստը վայելում է կնոջ հետ։

Սոցիալական իր հարթակում Ալենը կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել և նշել՝ երեք տարի շարունակ հնարավորություն չի ընձեռվել կնոջ հետ մեկնել հանգստի և ահա այժմ նրանք կարողացել են 3 օրով իրենց թույլ տալ մեկնել ծովափնյա հանգստի։

Սիմոնյանը մասնավորապես գրել է․ «3 օր հանգիստ միասին, 3 տարի անց»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!