Ադրբեջանցի օգտատերը մեկնաբանել է Հայկոյի անժամանակ մահը և ցավակցել․ հետաքրքիր մանրամասներ


Հայկոյի՝ հանրությանը ցնցող մահը մեծ ափսոսանք է։ Ափսոսանք երիտասարդ կյանքի, տաղանդավոր անհատի, մեծ հայրենասերի և բարի հոգու ու առողջ մտքի տեր մարդու համար։

Վերջին օրերին շատերը սկսեցին արժևորել կյանքը և այլ տեսանկայունից նայել կյանքին։ Շատ անձանց մոտ փոխվեց աշխարհայացքը և մոտեցումները կյանքի հասկացությունների վերաբերյալ։

Հայկոյի մահը տխրեցրել է ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև հարևան թշնամական պետության քաղաքացիներից մեկին։ Համենայն դեպս այդ մասին է խոսում ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունը Հրաչ Քեշիշյանի կատարած  հրապարակումներից մեկին։

Ադրբեջանցի օգտատերը ափսոսանք է հայտնել։ Նա մասնավորապես գրել է․ «Ես Բաքվից եմ, Ադրբեջանից և ինձ համար ցավալի է։ Դուք կորցրել եք մեծ երգչի, մարդու։ Ես ցավակցում եմ։ Որքան երեխաներ զոհվեցին, որքան ցավ։

Միթե կգա մի ժամանակ, որ մենք կդադարենք ընկերոջ դժբախտությամբ  ուրախանալ։ Մնաք բարով․․․ Հայկո՛, հաջողություն․․․»։ Հայ օգտատերերի մոտ ադրբեջանցու այս գրառումը մեծ զարմանք է առաջ բերել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!