ՙՙՄայրիկ՚՚ երգը Քրիստինե Պեպելյանի հրաշալի կատարմամբ հնարավոր չէ առանց հուզվելու լսել (տեսանյութ)


1997 թ. ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։

2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ:

ՙՙՄայրիկ՚՚ երգը Քրիստինե Պեպելյանի հրաշալի կատարմամբ հնարավոր չէ առանց հուզվելու լսել:

Խոսք՝ Արթուր Սաֆարյան:

Երաժշտություն՝ Արամ Ավագյան:

Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!