Օրենքով ծխելն արգելելու մասին օրենքի նախագծից մանրամասներ է հաղորդել Արսեն Թորոսյանը:
Ծխախոտի օգտագործման դեմ այսօր մեր հանրապետությունում իրականացվում են մի շարք միջոցառումներ առողջապահության նախարարության և հասարակական կազմակերպությունների կողմից: Այս առումով ծավալուն գործունեություն է սկսել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ծխախոտի օգտագործման և ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին այսօր մանրամասներ է հաղորդել Արսեն Թորոսյանը: Նա հայտնել է, որ ծխելը ոչ միայն կարգելվի փակ, այլ նաև կիսափակ տարածքներում, այդ թվում նաև կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում և այլ վայրերում: Սահմանափակումներ կլինեն նաև ծխախոտի ցուցադրության, գովազդի և վաճառքի առումով: Այս համատեքստում նա հետևողականորեն քայլեր է իրականացնելու օրենքի ընդունման համար: