«Քեզ երջանկացնելն ինձ համար նպատակ է»․ Սևակ Ամրոյանի անակնկալը հուզել է կնոջը


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացել է Սևակ Ամրոյանի և իր ընտրյալի՝ Քրիստինայի հարսանեկան արարողությունը։ Համացանցն անմիջապես ողողվեց հարսանեկան առաջին կադրերով։

Երգչի ամուսնությունն անակնկալ էր շատերի համար, քանի որ նա անձնական կյանքից, առհասարակ, չի խոսում և տեղեկություններ չի տրամադրում։ Սևակը խնջույքի ժամանակ բոլորին անակնկալ է մատուցեկ և ներկայացրել նոր երգի պրեմիերա։

Երգչի անակնկալը հուզել է կնոջը։ «Քեզ երջանկացնելն ինձ համար նպատակ է»,- ահա այս խոսքերն էր ընտրել երգիչը որպես  երգի բառեր, որն ուղղված էին նորահարսին։

Հարսանյաց խնջույքը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում, որի բեմից էլ գեղեցիկ հոլովակի ֆոնին Սևակը մատուցեց անակնկալ նվերը կնոջը։

Համացանցային օգտատերերը անկեղծորեն շնորհավորել են սիրված երգչին ամուսնության առիթով և հարատև երջանկություն մաղթել զույգին՝ նշելով, որ անչափ ներդաշնակ զույգ են։ Այդ մասին պատմող հոլովակը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում ։


Понравилась статья? Поделиться с друзьями: