«Քաշի հետ վիրահատություն չեմ արել, արյունս չեմ փոխել, ավելին՝ անգամ սեռս չեմ փոխել»․ Զառա Արամյանը խոսել է իր առողջական վիճակի մասին և մանրամասներ հայտնել


Ինչպես արդեն տեղեկացրել էինք Զառա Արամյանի մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել և հաղորդավարուհին տեղափոխվել էր հիվանդանոց։

Տարատեսակ լուրեր էին պտտվում նրա առողջական վիճակի և հիվանդանոց տեղափոխման պատճառների մասին։

Զառան արդեն համեմատաբար իրեն լավ է զգում և համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որն էլ հենց բոլոր հարցերի պատասխանն է։

Նա նշել է, որ երբ ցավերի մեջ պառկած մասնագետները որևէ միջամտություն պիտի անեին, ինքը խմդրել է սպասել, որպեսզի կարողանա պատասխանել այդքան մտահոգված նամակներին, ինչը Զառան Մեծ երջանկություն է համարում, քանի որ ծանոթ, անծանոթ իր որպիսությամբ անհանգիստ էին։ «Ես լավ եմ(մի քիչ վերապահումներով, իհարկե. մի սար դեղ, վախեր․․․)։

Եվ սա ձեր բարեմաղթանքներն են, ձեր ջերմ վերաբերմունքն է, որը հետ է գալու ամեն մեկիդ տուն, ձեզ, ձեր բալեքին»,- գրել է հաղորդավարուհին, այնուհետև հավելել, որ քովիդ չի եղել, քաշի հետ վիրահատություն չի կատարել, արյունը չի փոխել և ավելին՝ անգամ սեռը չի փոխել։


Понравилась статья? Поделиться с друзьями: