Քանյե Ուեսթի բաժանվելու մասին հայտարարությունն ու Քիմ Քարդաշյանի ուշագրավ արձագանքը


Թվիթերյան հարթակում Քանյե Ուեստի էջում հայտնված՝ կնոջից բաժանվելու մասին հայտարարությունը շուտով հեռացվել է էջից, սակայն այդ հայտարարության շուրջ պտտվող խոսակցություններն ու քննարկումները չեն դադարել:

Հաշվի առնելով չդադարող քննարկումները՝ Քիմ Քարդաշյանը արձագանքել է՝ մեկնաբանելով իրավիճակը: Նա վերստին հիշեցրել է, որ ամուսինն ունի անձի երկվություն, իսկ այդ խնդիրը կարող է ծանոթ լինել նրանց, ովքեր առնչվել են դրա հետ:

Կարևորելով ամուսնու անհատական փայլուն հատկանիշները՝ Ք. Քարդաշյանը միաժամանակ նշել է, որ բավականին դժվար է նրա հետ հարաբերվելը՝ կապված իր ունեցած խնդրի հետ:

Ք. Քարդաշյանը գրել է, որ միայն Քանյեին ճանաչող մարդիկ կարող են փաստել, թե նա որքան փոփոխական է իր արտահայտած կարծիքների առումով, սակայն միևնույն ժամանակ որքան հրաշալի մարդ է նա:

Ք. Քարդաշյանը հրապարակումը եզրափակել է հանրային ըմբռնողական վերաբերմունքի ակնկալիքով, քանի որ սոսկ խոսքերով քարոզելը մարդկայն հոգեկան առողջության պահպանման կարևորությունը քիչ է: Պետք է ուշադիր լինել նաև այդօրինակ խնդիր ունեցող մտերիմի նկատմամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями: