Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, հիմնադրել է «Kylie Cosmetics» ընկերությունը, որն արտադրում է կոսմետիկ միջոցներ։ Բայց ահա որտեղ և ինչպես է աշխատում ամենակրտսեր քույրը մինչ այս չգիտեր գրեթե ոչ ոք։ Քայլին օնլայն էքսկուրսիա է անցկացրել իր երկրպագուների համար՝ ցույց տալով, թե ինչ տեսք ունի «Kylie Cosmetics»-ի գրասենյակը՝ ներսից։
Քայլիի ողջ գրասենյակը վարդագույն երանգների մեջ է։ Գրասենյակում կա մի քանի հսկայական դահլիճ, Ջենների առանձնասենյակը, open space-ը, աշխատողների համար նախատեսված խոհանոցը, աշխատասենյակներ և այլն։
Քայլին իր էքսկուրսիան սկսեց նախասենյակից․ «Ուշադրություն դարձրեք, որ բոլոր սենյակներում կա վարդագույնը,- ասաց նա՝ ցույց տալով իր նկարով կոնֆետները․ «Սրանցից կա բոլոր սենյակներում»։
Յուրաքանչյուր գեղեցկուհու աչքից չէին վրիպի շրթներկի ու շուրթերի փայլերի պատը, փափուկ սպիտակ բազկաթոռները և նեոնային գրությունները՝ պատերի վրա։ Մանրամասն դիտեք տեսանյութի մեջ։