«Փաստորեն իսկական ա»․ ահա թե որ հանրային դեմքին է առաջին անգամ տեսել Գարիկ Սեպխանյանը և զարմացել


Օրերս հայտնի դեմքերից գրեթե բոլորը հավաքվել էին մեկ հարկի տակ։ Նրանք մասնակցում էին Հայաստան, Արցախ, Սփյուռք ամենամյա մրցանակաբաշխությանը։

Ստացած պարգևներով հանրային դեմքերն արդեն հասցրել են կիսվել և շնորհակալ լինել իրենց երկրպագուներին։ Սակայն եղել են նաև հրապարակումներ, որոնք հումորային բնույթ են ունեցել։

Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաև Գագիկ Շամշյանը, ով հրավիրված է եղել այնտեղ իր մասնագիտական գործունեության համար։ Շամշյանին ճանաչում են բոլորը և առիթը բաց չեն թողել նրա հետ լուսանկարվելու և պահն անմահացնելու համար։

Եղել են արտիստներ, որոնք առաջին անգամ են իրական կյանքում տեսել Գագիկ Շամշյանին՝ չնայած նրան, որ գրեթե ամեն օր լսել են նրա մասին։ Եվ ահա Գարիկ Սեպխանյանը մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը Գրիգ Դանիելյանի և Գագիկ Շամյանի հետ է։

Լուսանկարում Գարիկը զարմացած դեմքով նայում է Շամշյանին։ Կից դերասանը գրել է․ «Փաստորեն իսկական ա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: