Փանքեյքի ամենադյուրին բաղադրատոմսը․ երեխաներն այն ուղղակի պաշտում են


Փանքեյքն այս մեթոդով համեղ, նուրբ և փափուկ է ստացվում։ Դրանց պատրաստման համար ջանքեր գործադրել բնավ հարկ չկա։ Բոլոր բաղադրամասերը հասանելի են և ամեն անգամ հեշտությամբ կգտնվեն սառնարանում։

Այն հարմար է ուտել նախաճաշին մեղրով, շոկոլադով և ինչպես որ կցանկանաք և ինչպես որ հաճելի կլինի ձեր քիմքին։ Հարմար է նաև սուրճի, թեի հետ և երեխաների պայուսակոմ դնելու համար։ Եվ այսպես, կարող եք նախապատրաստել հետևյալ մթերքները և սկսել պատրաստման գործընթացը։

Կաթ — 350 մլ

Ալյուր — 250 գ

Բուսայուղ — 4 ճ․գ․

Շաքարավազ — 4-5 ճ․գ․

Հավկիթ — 3 հ․

Աղ — 1 պտղունց

Առանձնացնել հավկիթների դեղնուցները սպիտակուցներից, որից հետո դեղնուցները շաքարավազի հետ հարել մինչ այն կսպիտակի։

Հավելել կաթը և շարունակել հարել մինչ շաքարավազը կհալվի։ Փրփրային զանգվածի վրա մաղով անցկացնել այուրը, հարել, լցնել բուսայուղը և շարունակել հարման գործընթացը։

Այժմ աղի և սպիտակուցի համադրությամբ պատրաստենք բեզե, որը զգուշորեն պետք է խառնել խմորին և սկսել թխել նախապես տաքացված չոր թավայում։


Понравилась статья? Поделиться с друзьями: