Խիստ ցավալի դեպք է գրանցվել Սարսանգի ջրամբարում: Նախօրեին Մարտակերտի շրջանային մասնաբաժնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ երկու երեխաներ պատահաբար ընկել են ջրամբարը:
Երեխաներից մեկը եղել է տասնմեկ տարեկան, մյուսը՝ տասնչորս տարեկան: Նրանք ապրել են հարակից Վերին Հոռաթաղ բնակավայրում:
Անմիջապես որոնողական աշխատանքներ նախաձեռնած խումբը կարողացել է գտնել տասնմեկամյա երեխայի մարմինը: Նա ջրահեղձ էր եղել, ու կյանքն անհնար է եղել փրկելը:
Ամենացավալին այն է, որ դեռևս գտնված չէ տասնչորսամյա երեխայի մարմինը: Նրան գտնելու նպատակով որոնման աշխատանքները լայնածավալ կերպով շարունակվում են:
Այս մասին հայտարարություն է հանրայնացրել արցախյան Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սոցցանցային պաշտոնական էջը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը ինն անց կեսի սահմաններում: Նշենք, որ այս տարածքը բավականին վտանգավոր է այս առումով: Հարակից տարածքների բնակիչները ցավով փաստում են, որ այսօրինակ ցավալի դեպքերը բավականին հաճախադեպ են: