Ցավալի դեպք է գրանցվել Արարատի գյուղերից մեկում՝ անդառնալի ելքով


ԱՆ մամլո խոսնակ Ա. Նիկողոսյանն իր սոցցանցային հարթակում մի ցավալի դեպքի մասին տեղեկություն է հրապարակել: Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գյուղական մի համայնքում:

Քառասուներկու տարեկան մի կին է մահացել: Հետմահու արված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կինը բալիկի է սպասելիս եղել: Պտուղը ութից ինն ամսական է եղել: Ա. Նիկողոսյանը որպես մահվան պատճառ է նշել սրտամկանի ինֆարկտը:

Ա. Նիկողոսյանը նաև նշել է, որ կինը չի դիմել բժշկական և ոչ մի հետազոտության, իսկ պատճառն անձնական մոտեցումն ու հայացքներն են եղել, սակայն չի մանրամասնել, թե ինչ հայացքներ:

Փաստորեն գրանցվել է մայրական մահ: Ա. Նիկողոսյանը փաստում է, որ տվյալ դեպքը թվով երկրորդ մայրական մահվան դեպքն է:

ԱՆ մամլո խոսնակը հրապարակումն ավարտել է հիշեցնելով, որ առողջական հարցերով կարևոր է բժշկական օղակներին դիմելը՝ անդառնալի և նմանատիպ ցավալի ելքերից խուսափելու համար: Ա. Նիկողոսյանի հրապարակումը կցված է ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!