Տորթ Բաունտի․ թեթև, նուրբ և անչափ փափուկ


Առաջարկում ենք Բաունտի տորթի ամենահամեղ և հեշտ պատրաստվող տորթը։ Այն թեթև է, նուրբ և անչափ փափուկ։ Ցրտաշունչ օրերը ջերմացրեք թեյախմությամբ ջերմ մթնոլորտում և այս հրաշաիր տորթով։

Անհրաժեշտ է՝

Խնոր

Կարագ — 80 գ

Շաքարավազ — 80 գ

Հավկիթ — 2 հ․

Ալյուր — 80 գ

Աղ — 1 պտղունց

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Կակաո —  2 թ․գ․

Կոկոսային կրեմ

Կաթ — 400 մլ

Սպիտակաձավարի ալյուր — 2 ճ․գ․

Շաքարավազ — 80 գ

Վանիլ — 10 գ

Կարագ — 100 գ

Կոկոսի փաթիլներ — 200 գ

Ջնարակ

Տաք կաթ — 80 մլ

Կաթնային շոկոլադ — 160 գ

Փափկեցված կարագը շաքարավազի հետ հարել երեք րոպե, ապա ևս երեք րոպե հարել հավկիթների հետ։ Առանձին ափսեի մեջ ալյուրին միացնել կակաոն, աղը, փխրեցուցիչը, լավ խառնել և մաղել հարած զանգվածի վրա։ Խմորը տեղափոխել յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 13 րոպե։

Կրեմի պատրաստման կամար կաթը լավ տաքացնել, բայց չեռացնել, այնուհետև բարակ շիթով կաթի մեջ լցնել սպիտակաձավարի ալյուրը։ Խառնել այնքան մինչ կսկսի եռալ և անմիջապես վերցնել կրակից։ Ավելացնել շաքարավազ, վանիլ և կոկոսի փաթիլներ, խառնել։

Խմորը դուրս բերել ջեռոցից և անմիջապես քսել կրեմը հավասար շերտով։ Ջնարակի համար տաք կաթի մեջ լցնել շոկոլադը, լավ խառնել և լցնել տորթի վրա և այն տեղափոխել սառնարան մի քանի ժամով, լավ կլինի ողջ գիշեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: