Ամանորին սիրում ենք զարդարել ճոխ սեղաններ և համեղ ուտեստների համտեսում կատարել։ Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկանցնես ողջ տարին։ Թերևս հենց դա է պատճառը, որ բոլորը ցանկանում են ճոխ ու առատ սեղան պատրաստել։ Առաջարկում ենք սեղանի մի փոքր հատվածն էլ զարդարել հենց այս աղցանով։

Անհարաժեշտ է՝
Կարտոֆիլ — 2 հ․
Ապխտած ձուկ — 300 գ
Գազար — 2 հ․
Հավկիթ — 3 հ․
Սոխ — 1 հ․
Բազուկ — 200 գ
Մայոնեզ

Նախ հարկավոր է եփել բանջարեղենները և հավկիթը, ապա հովանալուց հետո անցկացնել քերիչով։ Ապխտած ձուկը (ցանկացած տեսակի) և սոխը հնարավորինս մանր կտրատել։

Այնուհետև շատ հեշտ է․ անհրաժեշտ է յուրաքանչյուր բաղադրիչ մեկ շերտով հավաքել։ Բաղադրիչները միմյանց միացնել մայոնեզով։ Այս աղցանի համար ձեզ անհրաժեշտ կլինի խոհանոցային օղակ։

Տորթ-աղցանը հավաքեք հետևյալ հաջորդականությամբ՝ կարտոֆիլ, աղ, մայոնեզ, ձուկը սոխի հետ միասին, մայոնեզ, հավկիթ, աղ, մայոնեզ, գազար, աղ, մայոնեզ, բազուկ։ Սամիթով ձևավորեք՝ ստանալով եղևնի։