Տղային ծաղրում էին գիրության պատճառով․ տեսեք ինչպես նա վրեժ լուծեց բոլորից


Եթե երեխան ինչ-որ բանով տարբերվում է հասակակիցներից, ապա մեծ է ռիսկը, որ երեխան ծաղրանքի առարկա կդառնա։ Այդպես տեղի ունեցավ ավստրալացի Էնթոնի Բայերի հետ։ Տղան մանուկ հասակից գեր էր, նրա քաշը 157 կգ էր, ինչի համար Էնթոնիին ծաղրում էին հասակակիցները և զզվանքով շրջվում, երբ Բայերը ցանկանում էր ինչ-որ մեկի հետ խոսել։ Նրան թվում էր, որ ավարտական երեկոն ամեն կփոխի, քանի որ դպրոցի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը համաձայնել էր նրա հետ գնալ երեկոյին։ Էնթոնին չէր հավատում իր երջանկությանը։ Նա ճոխ կոստյում գնեց և լիմուզին վարձեց։ Ավարտական երեկոյի օրը նա եկավ աղջկա հետևից և զանգեց դռան զանգը։ Երբ նա բացեց դուռը, տղան կյանքի ամենամեծ հիասթափություններից մեկն ապրեց։ «Դու չափազանց գեր ես, որ անցնես այս դռնով»,- ասաց աղջիկը և փակեց այն տղայի դեմքին։ Լացելով մեքենայի մեջ, Էնթոնին որոշեց, ամեն դեպքում, գնալ ավարտական երեկոյին։ Ավելի լավ էր նա դա չաներ, որովհետև հետագան ավելի սարսափելի էր։ Ողջ դպրոցը գիտեր աղջկա չար կատակի մասին և ծաղրում էր Էնթոնիին։ Դրանից հետո Էնթոնին մի քանի տարով դեպրեսիայի մեջ ընկավ։

Օրերից մի օր բժիշկները նրա մոտ շաքարային դիաբետ ախտորոշեցին, ինչը փոխեց Բայերի կյանքը։ Նա ստիպված էր փոխել սննդակարգը և առողջ ապրելակերպ վարել։ 2019 թվականին Էնթոնին դարձավ 26 տարեկան, բայց այն չաղ տղայից, որին ծաղրում էին դպրոցում, ոչինչ չի մնացել։ Հիմա Բայերն անճանաչելի է։ Էնթոնին աղջիկների ուշադրության կենտրոնում է և առանց քաշվելու ծանոթանում է նրանց հետ։ Նա օգնում է ծաղրանքի առարկա դարձած մարդկանց։ Ունի անձնական ընկերություն, «Transform Your Future», որտեղ աջակցում են գեր մարդկանց և օգնում նիհարել։

Բայց մեծագույն անակնկալը եղել է այն, որ մի օր տղան հաղորդագրություն է ստացել իրեն ծաղրած աղջկանից՝ հաճոյախոսությամբ և ներողություններով լի։ «Չհավատացի աչքերիս։ Կներեմ նրան, բայց երբեք իր արարքը չեմ մոռանա»,- խոստովանել է Էնթոնին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!