Տղամարդն աշխատանքից տուն վերադառնալիս փողոցում տեսավ իր երեք երեխաներին գիշերազգեստներով և ցեխի մեջ․ ահա թե ինչ էր պատահել նրանց


3 զավակների հայրը օրվա ավարտին տուն է վերադառնալիս՝ փողոցում տեսավ երեխաներին: Նրանք դեռ գիշերազգեստներով էին և ցեխի մեջ խաղում էին, իսկ նրանց շուրջը սննդի մնացորդներ կային:

Օրվա այդ ժամին երեխաները տուն վերադառնալու մասին անգամ չէին էլ մտածում։ Ինչ խոսք, տեսարանը սարսափելի էր, բայց տղամարդը դեռ չգիտեր՝ տանն ինչ է սպասում իրեն։ Կնոջ մեքենայի դռները բաց էին, բաց էր նաև տան մուտքի դուռը:

Տղամարդը մտնում է միջանցք և տեսնում խառնաշփոթ՝ բարձր ձայնով միացված հեռուստացույց, ամենուրեք թափթփած խաղալիքներ, հագուստներ, կեղտոտ ամաններ, իսկ լոգարանում տեսարանն առավել սարսափելի ու զզվելի էր։

Երբ տղամարդը սարսափելու չափ մտահոգված ի վերջո գտնում է կնոջը ննջասենյակում մահճակալին պառկած գիրք կարդալիս, ուղղակի ապշում է: Կինը նայեց և մեղմ ժպիտով հարցրեց, թե ինչպիսի օր է ունեցել: Ամուսինը մոլորված հայացքն ուղղեց դեպի կինը և հարցրեց՝ ի՞նչ է պատահել։

Կինը նույն մեղմ ժպիտով պատասխանեց, որ ամուսինն ամեն անգամ, երբ աշխատանքից տուն է գալիս, հարցնում է՝ ինչո՞վ է զբաղվել ողջ օրը։ Եվ շարունակելով խոսքը՝ ասաց, որ այսօր ուղղակի ոչինչ չի արել և չի զբաղվել ոչնչով։ Այս պատմությունը ցույց է տալիս՝ կնոջը գնահատել է պետք և ուրիշ ոչինչ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!