Ինչպես հայտնի է Արամ Ասատրյանի ընտանիքում երգում են շատերը՝ որդիները, թոռները։ Ընտանիքն ապրում է ԱՄՆ-ում։

Տիգրան Ասատրյանը համացանցում բավականաչափ ակտիվ է և հաճախ է ներկայացնում իրենց ընտանեկան իրադարձությունները․ տոները, ծննդյան առիթները և հիմնականում լուսանկարներ թոռնիկների հետ։

Այս անգամ նա ներկայացրել է որդու՝ Արման Ասատրյանի կատարումը, ով նոր երգի պրեմիերա է ներկայացրել։

Արմանը երգը նվիրել է եղբորը՝ Արամ Ասատրյանին, ով վերջերս է ամուսնացել և տեսահոլովակում ներկայացել է կնոջ հետ։ Այն սիրային, ռոմանտիկ երգ է, որը կոչվում է «Ունեմ չունեմ»։

«Մենք մի հոգի ենք, մի սիրտ ենք, դարձել ենք մի մարդ։ Մենք միասին մեր սիրո ճանապարհը գտանք․․․ Ունեմ չունեմ քեզ ունեմ, քեզ նման սիրուն ունեմ, ամբողջ կյանքում քո կողքին պիտի լինեմ․․․

Էս աշխարհում ես այլևս դարդ չունեմ․․․»,- հնչում են երգի բառերում։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև։