Տեսեք թե ինչպես ադրբեջանցի մասնակիցը գրկախառնվեց և շնորհավորեց հայ մասնակցին


Ինչպես հայտնի է մանկական եվրոտեսիլյան մրցույթում Մալենան հաղթանակ գրանցեց։ Ողջ հայությունը ուրախութան մեջ էր և ցնծում էր։

Այո՛, մեզ հաղթանակներ են պետք և այսուհետ թող միայն հաղթանակներ գրանցվեն տարրբեր ոլորտներում և հայկական  դրոշը բարձրանա ամենաբարձր բեմերից և ամբիոններից։

Գրեթե բոլոր հանրային դեմքերը, հասարակական գործիչները գրառումներով հանդես եկան և իրենց հպարտության զգացողությամբ  կիսվեցին։ Եվ իրոք, մեր մասնակիցը հիանալի ելույթ ունեցավ։

Համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ երում է, թե ինչպես է ադրբեջանցի մասնակիցը մոտեցել հայ մասնակցին, գրկախառնվել և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Այս լուսանկարը թե՛ հայ հասարակություն, թե՛ ադրբեջանցիները միանշանակ չեն ընդունել։

Հայ որոշ օգտատերեր քննադատել են՝ նշելով, որ շատ շուտ մոռացան վերջին պատերազմը, իսկ ադրբեջանցի օգտատերերը նշել են, որ թշնամու հետ գրկախառնվել, դա արդեն անմտություն է, անգամ նշել են, որ դավաճանություն է։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից, իսկ Մալենայի ցնցող ելույթը ևս մեկ անգամ դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: