Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկը, տոնել է ծննդյան օրը։ Նրան համացանցում շնորհավորել էր մայրը՝ Շողերինան՝ հանրայնացնելով մեծ դստեր լուսանկարները։

Այսօր ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ կարող եք ականատես լինել, թե ինչպես է Աստղիկ Ալեքսանյանը անցկացրել տարեդարձը։ Նրա համար մեծ և շքեղ խնջույք է կազմակերպվել, որին մասնակցություն են ունեցել նաև հայ էստրադայի մի շարք ներկայացուցիչներ։

Խնջույքը վարել և Աստղիկի օրը հետաքրքրական է դարձրել Ավետ Բարսեղյանը։ Ռուսաստանից հրավիրված է եղել Աբրահամ Ռուսոն, ով մի լավ ուրախացրել է հյուրերին։ Նրան ներկաները ջերմորեն են ընդունել։

Աստղիկը նաև յուրահատուկ կերպով է մատուցել տորթը։ Այն կտրատելուց առաջ բոլոր հարազատներով ներկել են այն, բարեմաղթանքներ գրել և ապա կտրատել ու մատուցել։

Հանրայնացված տեսանյութից պարզ է դառնում, որ ներկաները հիանալի օր են ունեցել, իսկ տեսանյութը կարող եք դիտել վարը։