Տատ ու թոռ. Սոնա Ռուբենյանի անչափ հուզիչ հրապարակումը


Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանն առաջին անգամ մայր է դարձել և վայելում է մայրական աննկարագրելի և ամենահուզումնառատ պահերը։

Երգչուհին առաջինն ինքը կիսվեց հանրության հետ իր կյանքի մեծագույն երջանիկ պահերից մեկով։ Նա դուստր է ունեցել, ում շնորհհել է Մարի անունը։

Մարիին ջերմ մաղթանքներ շտապեցին հղել երգչուհի մայրիկի ընկերները, հարազատները, կոլեգաները և ծանոթ ու անծանոթ հազարավոր օգտատերեր։

Սոնան արդեն մի քանի հրապարակումներ է կատարել փոքրիկ Մարիի մասնակցությամբ և հիացել իր հրաշք փոքրիկով։ Եվ ահա նա ցույց է տվել մի դրվագ, որտեղ երգչուհու մայրիկը նորածին թոռնուհու հետ է։ Սոնա Ռուբենյանի մայրիկի դեմքից երջանկությունն ու խաղաղությունն  ուղղակի հորդում է։

Այս ուշագրավ և գեղեցիկ դրվագին Սոնան կցել էր Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկը։ Տատ ու թոռ միասին հրաշալի են դիտվում։ Ուշագրավ այդ դրվագը սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!