Վիրաբույժ Նարեկ Ամիրյանը հիացրել է «Ուկրաինայի ձայն»-ը ժյուրիի կազմին․ ապշեցնող ելույթ․ տեսանյութ


Հայերը շարունակում են հիացնել աշխարհին և ցույց տալ հայի իրական տեսակը․ տաղանդավոր, խելացի և գեղեցիկ։ Ուկրաինական ձայնում ելույթ է ունեցել վիրաբույժ-երաժիշտ Նարեկ Ամիրյանը, ով Երևանից է։

Նա ժամանել էր Կիև մրցույթին մասնակցելու համար։  Իր անթերի կատարմամբ հիացրել է «Ուկրաինայի ձայնը» հեռուստաշոուի ժյուրիին, հանդիսատեսին և, իհարկե, հեռուստադիտողին։ Նարեկը սովորել է ԵՊԲՀ -ում։ Մասնագիտությամբ վիրաբույժ է։

Ամիրյանը հրաշալի ելույթ է ունեցել երաժշտական մրցութային շոուի  ընթացքում։ 27-ամյա վիրաբույժ-երաժիշտը խոստովանում է՝ կյանքում երբեք չի թողնի բժշկությունը։ «Վիրահատությունների ժամանակ երգում եմ․ դա օգնում է հաջող կատարել բոլոր վիրահատությունները», — ասում է Նարեկը։

Նրա ոլույթն ուղղակի հիանալի էր, ձայնն՝ անթերի։ Նրա կատարումից հետո ժյուրին հիացական խոսքեր հղեց տղային և խնդրեց կատարել Ազնավուրի երգերից մեկը։

Նարեկը չմերժեց և  հեռացավ բեմից բուռն ծափերի ներքո։ Առաջարկում ենք ստորև ներկայացված տեանյութում դիտել և վայելել մեր հայորդու կատարումը։


Понравилась статья? Поделиться с друзьями: