«Վարչապետի անունը ձևափոխելու պարագայում կկիրառեմ կարգապահական տույժ»․ Ալեն Սիմոնյան․ տեսանյութ


Աժ-ում նիստերը շարունակվում են և թեժ ու սուր ելույթների պակաս ԱԺ-ն չի ունենում և առաջիկայում, ինչպես որ սպասվում է, միայն սուր ու թեժ ելույթներ են լինելու։ Իհարկե, համերաշխություն հորդորող ելույթներ նույնպես լինում են, սակայն ինչպես տեսանելի է, ոչ ոք այդ հորդորներին ու կոչերին ականջալուր չի լինում։

Այսօրվա նիստը բացառություն չէր և հերթական վիճաբանությունը սկսեց թեժանալ այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանը Սեյրան Օհանյանին դիմելու ժամանակ ասաց՝ Նիկոլենք․․․ ։

Ալեն Սիմոնյանն անմիջապես ընդհատեց կին պատգամավորին և հորդորեց վարչապետի մասին խոսելիս՝ նրա անունը պատշաճ կերպով կիրառել։

Իսկ պատգամավորն էլ իր հերթին փորձեց ճշտել, թե արդյոք միայն անվան ձևափոխումն է խնդրահարույց։ ԱԺ  նախագահը պատասխանեց, որ բոլորովին հետաքրքիր չէ, թե ինքն ինչ դիրքորոշում ունի այս կամ այն հարցի շուրջ։

Կարևորը պատգամավորը կոռեկտ լինի այս դահլիճում։ Սուր երկխոսության տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!