Հաղորդավար,տուրիստական կազմակերպության տնօրեն և երգիչ Վարդան Սարգսյանը երեկ,գիշերվա երեքին, իր մեկնաբանությամբ,իջել է վազելու և դիմակը իջեցրել է մի պահ,որպեսզի շունչ քաշի։
Այդ պահին նրան տեսել են ոստիկանները և արձանագրություն են կազմել։ Վարդանը նկարահանել է ամենը,հոլովակից պարզ է դառնում,որ Վարդանը հրաժարվում է վճարել ասելով,որ ինքը որևէ կերպ խախտում չի արել։ Իջել է վազելու և հոգնելով մի պահ կագնել է և իջեցրել է դիմակը օդ շնչելու համար։
Վարդանը նաև խոսում է դիմակների որակի մասին և նշում,որ վատ կտորից դիմակով ոստիկանը ուզում է տուգանել մեկին ով կրում է բժշկական դիմակ,որը խորհուրդ են տալիս նախարարն ու վարչապետը։
Նշենք,որ մի քանի օր առաջ Վարդանը նաև խոսել էր այն մասին,թե ինչ է կատարվում տուրիստական բիզնեսում և նշել,որ ամեն ինչ չափազանց վատ է,որ մեծ մասը տուրիստական ընկերությունների փակման ճանապարհին են և պատճառներից մեկը այն է,որ վճարում են հարկեր ու տեղի համար գումար,սակայն փետրվար ամսից ունեն 0 եկամուտ։ Նաև խնդիր է վճարել աշխատողներին։
Չէ, էս նորմա՞լա:Գիշերվա ժամը 2:40,երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամով,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե ՀԱՆԵԼ եմ,այլ ԻՋԵՑՐԵԼ):Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,մինչդեռ արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:Հարգում եմ նաև մերը,բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խախտու՞մ է:Եթե այո,վճարեմ 10.000 դրամը:
Опубликовано Vardan Sargsyan Четверг, 2 июля 2020 г.