Գեղեցկուհի երգչուհի Սոֆի Մխեյանը՝ Վիգեն Հովսեփյանի և Դեր Հովայի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Խորոտիկ Մորոտիկ»՝ ազգային իսպանական երգը՝ Վիգեն Հովսեփյանի տարբերակով։ Երաժշտներն են Հարություն Չկոլյանը և Կարո Սողոյանը։
Երգն ու տեսահոլովակը պարզապես հրաշալի են ստացվել՝ իսպանակն ոճն ու հայկական երգը, պարը և Սոֆիի կրակոտ աչքերը։ Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել։ Պարզապես վայելել է պետք այս հրաշալի ստեղծագործությունը։
Իրապես, բարդ էր պատկերացնել, որ հայերենը համահունչ կլինի իսպաներենի հետ, բայց արի ու տես՝ համագործակցությունն իրապես ստացված է։ Իսպանիայում բնակված ու լեզվին հիանալի տիրապետող Վիգենը, կարծես, իսկական իսպանացի մաչո լինի, որ իր գեղեցկությամբ գերում է Սոֆիին։
Սոֆիի մասին խոսք չկա․ նա նրբագեղ է ու կրակոտ, հմայիչ ու անմատչելի ամրոցի պես։ Սոֆին գայթակղում է իր կերպարով և անկրկնելի հնչեղ ձայնով։ Պարզապես վայելեք այս հրաշքը։