Սոֆի Մխեյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երգչուհին ընկերների հետ ժամանակն անցկացրել է ընկերներից մեկի բնակարանում։ Նրանք տեսանյութում ուրախ երգում են։

Տեսանյութին կից Սոֆին գրել է․ « Ասում են՝ եթե բախտը բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է մեծ երջանկություն շնորհել, հավատարիմ ընկերներ է տալիս: Ես ամենաերջանիկներից մեկն եմ։ Երեկ հեռուստատեսության միջազգային օրն էր, իսկ տեսանյութում իմ բացառիկ ,տաղանդավոր և շատ սիրելի ընկերներն են, ովքեր ամենաուղիղ կապն ունեն հեռուստատեսության հետ…

(Հաստատ գիտեմ ու վստահ կասեմ՝ առանց նրանց հեռուստատեսությունը հաստատ այն չէր լինի…)։ Շնորհավորում եմ բոլորին, ովքեր կանգ չեն առնում և շարունակում են արարել ցանկացած, անգամ ամենաբարդ իրավիճակներում…

Իսկ տեսանյութը հատված է օրեր առաջ տեղի ունեցած մտերմիկ և ընկերական մեր ջերմ երեկոյից, որտեղ կար սեր, հարգանք, համերաշխություն և հիշողություն… Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք… Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է։

Շաաա՜տ սեր տվեք իրար և թող խաղաղություն լինի … Աստված պահապան յուրաքանչյուրիդ»։