Ինչպես հայտնի է Ռուսաստանը ռազմաբազաներ ունի Հայաստանում։ Օրերս Երևանի «Էրեբունի» օդակայանում ռուսական բացառիկ ռազմական ավիացիայի թռիչքներ են իրակնացվել։

Դրանք ունեցել են ցուցադրական բնույթ և Երևանում այդ ավիացիան 1-ին անգամ է իրականացրել թռիչքները։ Այն տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի քսանմեկին, Անդրեյ Ալեքսեևի հրամանատարությամբ։

Թռիչքներով միջոցառումը նվիրվել է Ռուսաստանի ՊՆ Մյասնիկովի անունը կրող ռազմական ավիացիայի ուսումնարանի 111-ամյակին: «Ռուսկիյե վիտյազի» կոչվող ինքնաթիռների խմբի բացառիկ թռիքներին հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ունեցել դիտելու և վայելելու այդ տեսարանները։

Թռիչքն իրակացվել է 4 ինքնաթիռների մասնակցությամբ, որոնք կատարել են բարձրագույն պիլոտաժի պատկերներ՝ աղեղ, շեղանկյուն, խիտ շեղանկյուն, Նեստերովի օղակներ, տակառներ և այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ և մեծ ծանրաբեռնվածություններով:

Դրանք ունեցել են բարձր պրոֆեսիոնալիզմ։ Հանդիսատեսը թռիչքների ավարտին ուղղակի հիացած էր այդ Վիտյազների անչափ հետաքրքիր դրվագներով։ Եզակի դրվագները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։