Քանի որ սահմանային իրավիճակի սրմանը զուգընթաց սկսեցին շրջանառության մեջ դրվել պաշտպանական համակարգին օժանդակության տարատեսակ առաջարկներ, որոշակի կերպով համակարգման աշխատանքներ տարվեցին նաև այս ասպարեզում:

Շատերի տարերային ու անկանոն օժանդակությունների հանգամանքը որոշակի խառնաշփոթ էր առաջացրել, ուստի վարչապետը հատուկ ուղղորդող հայտարարություն հանրայնացրեց՝ տեղեկացնելով, որ գույքի գնման անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փոխարենը գերադասելի է դրամական օժանդակության ուղղումը:

Ն. Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ շատերը սկսեցին ակտիվորեն իրենց ներդրումներն ուղղել գործող համապատասխան ֆոնդին, որով էլ ըստ անհրաժեշտության ավելի է ուժեղացվելու երկրի պաշտպանական համակարգը:

Հայտնի է դարձել, որ գործող հիմնադրամին մի շարք հայտնի դեմքեր են բավականին նշանակալի փոխանցուներ արել: Այս առումով ուշարժան և գնահատելի է Սուքիասյան ընտանիքի ներդրումը:

Խ. Սուքիասյանի գլխավորությամբ ընտանիքը պաշտպանական համակարգի հզորացմանը նպաստելու համար բացված հիմնադրամի հաշվի փոխանցել է հիսուն միլիոն դրամի օժանդակություն: Սա զգալի ներդրում է ոլորտի համար: