Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ նոյեմբերի քսանյոթին, տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Սոնան և Էմիլը հավերժ սիրելու երդում են տվել միմյանց։

Երգչուհու ընկերները տարբեր առիթներով նշել են, որ նրանք անչափ գեղեցիկ զույգ են։ Երեկվանից համացանցում տարբեր կադրեր են շրջանառավում երգչուհու հարսանյաց հանդեսից։ Համացանցը ողողված է Սոնայի հարսանյաց հանդեսի, այլ արարողություններից արված դրվագներով։

Խնջույքը տեղի է ունեցել Դվին ռեստորանային համալիրում, որին մասնակցել մի շարք հայտնի դեմքեր։ Հանդիսությունը վարել է Ավետ Բարսեղյանը։ Հյուրերի տրամադրությունը ապահովել են Սոնայի ընկերները։

Երգչուհին նույնպես անմասն չի մնացել և իր հարսանիքին ներկայացել է մի քանի երգերով։ Երգչուհին կրել է երկու հարսի զգեստ։ Յուրահատուկ ու անչափ գեղեցիկ է եղել նաև հարսի պարը։ Այն բեմադրել է հայտնի պրոֆեսիոնալ պարուհի Վիկա Մարտիրոսյանը։

Շնորհավորում ենք երգչուհուն և մաղթում անսահման երջանկություն։ Հարսի պարը Սոնայի մատուցմամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։